Սիոնիստական ռեժիմն օդային հարձակում է իրականացրել Գազայում
Սիոնիստական ռեժիմի զորայինները օդային հարձակում են իրականացրել Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում:
Պաղեստինյան Մաա գործակալության հաղորդման համաձայն, այսօր առավոտյան, իսրայելական զորուժը հինգ հրթիռ է կրակել Պաղեստինի դիմադրության ուժերի կենտրոնի վրա, որի հետևրանքով, տարածքում հրդեհ է բռնկվել:
Հարձակումից առաջ, Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ Գազայի հատվածից երկու հրթռ է արձակվել այդ շրջանի մերձակա բնակավայրերի ուղղությամբ, որոնք խոցվել են «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից:
Ռեժիմը նաև հայտարարել է, որ այսօր առավոտյան, Գազայի հատվածում, ձկնորսության ծավալը կրճատվել է 10 մղոնով:
Գազայի հատվածի մոտ 3500 բնակիչներ, զբաղվում են ձկնորսությամբ, սակայն Սիոնիստական ռեժիմը խանգարում է նրանց վաստակել իրենց հանապազօրյա հացը, կրակելով ձկնորսների ուղղությամբ: