Իրաքի վարչապետը մերժել է Թրամփի պահանջը
Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահն Իրաքի վարչապետից պահանջել է այդ երկրի վերակառոևւցման հարցում աջակցության դիմաց, ստանալ երկրի նավթի պաշարների կեսը:
Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղար Ղեյս Ալ-Խազալին ասել է.«Վարչապետի պաշտոնից Ադել Ալ-Մահդիի հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ նա մերժել է Իրաքի նավթի պաշարների կեսն ԱՄՆ-ին տրամադրելու՝ Թրամփի պահանջը»:
Ղեյս Ալ-Խազալին նշել է, որ գոյություն ունի ամերիկյան-իսրայելական-էմիրաթական նախագիծ՝ Իրաքում տեղի ունեցած բողոքները քաղաքական նպատակներով շահարկելու վերաբերյալ:
Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ կառավարության հրաժարականից հետո, վաղաժամ ընտրությունների անցկացումն անվտանգության անկայուն պայմաններում, վտանգավոր է և կարող է ներքին պատերազմի հանգեցնել: