Իրաքի վարչապետը մերժել է Թրամփի պահանջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114751-Իրաքի_վարչապետը_մերժել_է_Թրամփի_պահանջը
Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահն Իրաքի վարչապետից պահանջել է այդ երկրի վերակառոևւցման հարցում աջակցության դիմաց, ստանալ երկրի նավթի պաշարների կեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2019 08:50 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետը մերժել է Թրամփի պահանջը

Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահն Իրաքի վարչապետից պահանջել է այդ երկրի վերակառոևւցման հարցում աջակցության դիմաց, ստանալ երկրի նավթի պաշարների կեսը:

Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղար Ղեյս Ալ-Խազալին ասել է.«Վարչապետի պաշտոնից Ադել Ալ-Մահդիի հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ նա մերժել է Իրաքի նավթի պաշարների կեսն ԱՄՆ-ին տրամադրելու՝ Թրամփի պահանջը»:

Ղեյս Ալ-Խազալին նշել է, որ գոյություն ունի ամերիկյան-իսրայելական-էմիրաթական նախագիծ՝ Իրաքում տեղի ունեցած բողոքները քաղաքական նպատակներով շահարկելու վերաբերյալ:

Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբավորման գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ կառավարության հրաժարականից հետո, վաղաժամ ընտրությունների անցկացումն անվտանգության անկայուն պայմաններում, վտանգավոր է և կարող է ներքին պատերազմի հանգեցնել: