Քուվեյթի քաղաքական գործիչները քննադատել են այդ երկրում հակաիրանական նիստի կայացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115063-Քուվեյթի_քաղաքական_գործիչները_քննադատել_են_այդ_երկրում_հակաիրանական_նիստի_կայացումը
Քուվեյթի քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հայտարարել են, որ ահաբեկչական խմբերին աջակցելը դեմ է աշխարհի երկրների միջև ընդունված դիվանագիտական օրենքներին և բարի դրացիության սկզբունքին: Նրանք այդ քայլը համարել են միջամտություն Իրանի ներքին գործերին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2019 17:51 Asia/Tehran
  • Քուվեյթի քաղաքական գործիչները քննադատել են այդ երկրում հակաիրանական նիստի կայացումը

Քուվեյթի քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հայտարարել են, որ ահաբեկչական խմբերին աջակցելը դեմ է աշխարհի երկրների միջև ընդունված դիվանագիտական օրենքներին և բարի դրացիության սկզբունքին: Նրանք այդ քայլը համարել են միջամտություն Իրանի ներքին գործերին:

Քուվեյթի խորհրդարանի պատգամավոր Խալիլ Աբդուլլահ Աբելը թուիթերյան իր էջում քննադատելով այդ երկրում հակաիրանական նիստի անցկացումը, այն որակել է «քաղաքական վտանգավոր խաղ»:

Քուվեյթի համալսարանի իրավագիտության Ֆակուլտետի դասախոս Օբեյդ Մուհամմադ Ալ-Մաթիրին ասել է.«Հակաիրանական պատվիրակությանն ընդունելը հասարակական գործունություն չի համարվում»:

Քուվեյթի մի քանի պաշտոնատարների հետ մի ահաբեկչական ու անջատական խմբավորման ներկայացուցչի հանդիպումից և այդ երկրում հակաիրանական նիստ գումարվելուց հետո, շաբաթ օրը Թեհրանում Քուվեյթի դեսպանը կանչվեց Իրանի ԱԳ նախարարություն և Իրանի իսլամական հանրապետության խիստ բողոքը փոխանցվեց նրան: