Լիբանանցի հոգևորական. Իրանում քրիստոնյաների ու մուսուլմանների միջև որևէ տարբերություն գոյություն չունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115155-Լիբանանցի_հոգևորական._Իրանում_քրիստոնյաների_ու_մուսուլմանների_միջև_որևէ_տարբերություն_գոյություն_չունի
Չորեքշաբթի օրը լիբանանցի հոգևորական և Լիբանանում իսլամ-քրիստոնեության միջև երկխոսության ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անտուան Զուն հանդիպել է Լիբանանում ԻԻՀ դեսպանատանը մշակութային խորհրդատու Աբբաս Խամի Յարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2020 08:12 Asia/Tehran
  • Լիբանանցի հոգևորական. Իրանում քրիստոնյաների ու մուսուլմանների միջև որևէ տարբերություն գոյություն չունի

Չորեքշաբթի օրը լիբանանցի հոգևորական և Լիբանանում իսլամ-քրիստոնեության միջև երկխոսության ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անտուան Զուն հանդիպել է Լիբանանում ԻԻՀ դեսպանատանը մշակութային խորհրդատու Աբբաս Խամի Յարի հետ:

Հանդիպման ժամանակ, Անտուան Զուն նշել է. «Իրանում քրիստոսնյաների ու մուսուլմանների միջև տարբերություն չկա: Սակայն դժբախտաբար, Իրանի  սահմաններցի դուրս, շատերը կարծում են, թե այդ երկրում, ինչպես մի շարք արաբական երկրներում, քրիստոնյաների իրավունքները սահմանափակվում են»:

Իրանի մշակութային կցորդ Խամի Յարը նշել է, որ քրիստոնյաների ներկայությունն  առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդել Միջին Արևելքին և տարածաշրջանում պետք է պահպանվի կրոնների միջև համակեցությունը: Նա հավելել է, որ իսլամական հեղափոխությունցի չորս տասնամյակ անց, Իրանում որևէ տարբերություն չկա քրիստոնյա ու մուսուլման քաղաքացիների միջև և Սահմանադրության համաձայն, նրանք բոլորն ունեն հավասար իրավունքներ: