Հալեպում ականի պայթյունից սիրիացի վեց երեխա է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i11536-Հալեպում_ականի_պայթյունից_սիրիացի_վեց_երեխա_է_զոհվել
Երեխաների խումբը պայթել է ականի վրա, որը թողել էին «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված գրոհայինները սիրիական Հալեպի նահանգից նահանջելիս, հայտնում է պետական ՍԱՆԱ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2016 18:16 Asia/Tehran
  • Հալեպում ականի պայթյունից սիրիացի վեց երեխա է զոհվել

Երեխաների խումբը պայթել է ականի վրա, որը թողել էին «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված գրոհայինները սիրիական Հալեպի նահանգից նահանջելիս, հայտնում է պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Վեց երեխա զոհվել է, եւս մի քանիսը լուրջ վնասվածքներ է ստացել:

Հաղորդվում է, որ ականի պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Դարբ-Հասան գյուղում, որը գտնվում է Հալեպ եւ Էր-Ռաքքա նահանգների միջեւ:

Տեղ հասած ուժայինները արձանագրել են վեց երեխայի մահը պայթուցիկ սարքից, որը տեղադրել էին գրոհայինները գյուղից նահանջելիս: