Իրաքի Քուրդստանում դադարեցվել է ամերիկյան ընկերության նավթային գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115371-Իրաքի_Քուրդստանում_դադարեցվել_է_ամերիկյան_ընկերության_նավթային_գործունեությունը
Բաղդադ-Վաշինգտոնում հարաբերություններում լարվածությունը սրվելու հետևանքով, ամերիկյան Շեվրոն նավթային ընկերությունն իր աշխատակիցներին դուրս է բերել Իրաքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2020 08:22 Asia/Tehran
  • Իրաքի Քուրդստանում դադարեցվել է ամերիկյան ընկերության նավթային գործունեությունը

Բաղդադ-Վաշինգտոնում հարաբերություններում լարվածությունը սրվելու հետևանքով, ամերիկյան Շեվրոն նավթային ընկերությունն իր աշխատակիցներին դուրս է բերել Իրաքից:

Շեվրոն նավթընկերությունը հայտարարել է, որ որպես կանխարգելիչ քայլ, իր արտասահմանցի աշխատակիցներին ու կապալառուներին դուրս է բերում Իրաքի Քուրդստանի տարածաշրջանից:

Շեվրոն ընկերության այդ քայլը կատարվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի նահատակության դիմաց ԱՄՆ-ից Իրանի վրեժխնդրության մտավախության պատճառով:

Իրաքի խորհրդարանը կիրակի օրը, վավերացրել է Իրաքից ամերիկյան ուժերի դուրս գնալու նախագիծը: