Իրաքի նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ ԱՄՆ-ի հանցագործության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115444-Իրաքի_նամակը_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդին_ԱՄՆ_ի_հանցագործության_վերաբերյալ
ՄԱԿ-ում Իրաքի դեսպանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի կողմից գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի, Աբու Մահդի ալ-Մուհանդեսի և նրանց 8 զինակիցների սպանությունը:
(last modified 2025-12-08T14:46:51+00:00 )
Հունվար 09, 2020 08:16 Asia/Tehran
  • Իրաքի նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ ԱՄՆ-ի հանցագործության վերաբերյալ

ՄԱԿ-ում Իրաքի դեսպանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի կողմից գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի, Աբու Մահդի ալ-Մուհանդեսի և նրանց 8 զինակիցների սպանությունը:

Բաղդադ Ալյոմ կայքի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամմադ Բահր ալ-Ալումը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերոնշյալ ահաբեկչական գործողությունն անօրինական էր: Նա հավելել է. «Իրաքում առանց կառավարության համաձայնության իրականացված ցանկացած ռազմական գործողություն անօրինական է»:

Չորեքշաբթի օրը, նախապես տեղեկացնելով Իրաքի կառավարությանը, ԻՀՊԿ օդուժը հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան երկու ռազմաբազաների դեմ, ի պատասխան գեներալ Սուլեյմանիի սպանության: