Իրաքում կրճատվել է իսպանական զորուժի թիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115465-Իրաքում_կրճատվել_է_իսպանական_զորուժի_թիվը
ԱՄՆ-ի հանցավոր գործունեությունից և Արևմտյան Ասիայում լարվածության սրումից հետո Իսպանիան հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, իր որոշ զորքերը Իրաքից տեղափոխել է Քուվեյթ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 09, 2020 13:40 Asia/Tehran
  • Իրաքում կրճատվել է իսպանական զորուժի թիվը

ԱՄՆ-ի հանցավոր գործունեությունից և Արևմտյան Ասիայում լարվածության սրումից հետո Իսպանիան հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, իր որոշ զորքերը Իրաքից տեղափոխել է Քուվեյթ:

Daily Post լրատվական կայքի հաղորդման համաձայն, տարածաշրջանում լարվածության ֆոնին, Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն նշել է. «Վտանգի ենթակա զորքերը տեղափախվել են Քուվեյթ, և Իրաքում քիչ թվով զորայիններ են մնացել»:

Իրանի կողմից ԱՄՆ-ի հանդեպ վրեժխնդրության սպառնալիքից հետո, Սլովենիան, Լատվիան և Խորվաթիան նույնպես հայտարարեցին, որ  իրենց զորքերը կհանեն Իրաքից:

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելուց հետո, հունվարի 5-ին, Իրաքի խորհրդարանը քվեարկել է Իրաքից բոլոր օտարերկրյա զորքերի դուրս բերման նախագծի օգտին: