Այաթոլլահ Սիսթանին կոչ է արել տարածաշրջանի ճգնաժամը լուծել քաղաքական ճանապարհով
Հունվար 10, 2020 18:33 Asia/Tehran
Իրաքի շիաների առաջնորդն այդ երկրի կուսակցություններին կոչ է արել տարածաշրջանի ճգնաժամը լուծել քաղաքական ճանապարհով:
Այաթոլլահ Սեյեդ Ալի Սիսթանին տարածել է հաղորդագրություն, որն ուրբաթօրյա աղոթքի ընթացքում ընթերցել է նրա ներկայացուցիչ Աբդուլմեհդի Ալ Քարբալանին: Հաղորդագրության մեջ ասված է, «Անվտանգության և քաղաքական խնդիրների սրումը կբարձրացնի Իրաքի ներքին գործերին միջամտությունների հավանականությունը»:
Այաթոլլահ Սիսթանին, դատապարտելով Իրաքի ինքիշխանության խախտումը, նշել է, որ դա ներքին ճգնաժամերի սրման հետևանք էր և իրաքյան բոլոր խմբավորումներին կոչ է արել հրաժարվել անձնական շահերից ու միավորվել:
Պիտակ