Աֆղանստանում սպանվել են 2 ամերիկացի ահաբեկիչներ
Հունվար 12, 2020 05:38 Asia/Tehran
Աֆղանստանի հարավում, ԱՄՆ-ի զորուժին պատկանող ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, զոհվել է երկու ամերիկացի ահաբեկիչ:
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար նահանգի Դանդ քաղաքում, պայթյունի հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինծառայող ևս երկուսը վիրավորվել են:
Աֆղանստանի անվտանգության աղբյուրները ավելի վաղ հայտնել էին արտասահմանյան ռազմական մեքենայի ոչնչացման մասին, բայց զոհերի մասին տեղեկություններ չէին հայտնվել:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:
Պիտակ