Լիբանանի մայրաքաղաքում խաղաղություն է հաստատեվել
Լիբանանյան աղբյուրները հայտարարել են, որ բանակայինների ու անվտանգության ուժերի հաստատվելուց հետո, մայրաքաղաքում խաղաղություն է վերահաստատվել:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մայրաքաղաք Բեյրութում իրավիճակը վերահսկելու համար, անվտանգության ուժերը հարկադրված օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Լիբանանի Կարմիր խաչի կազմակերպությունը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան, Բեյրութի կենտրոնում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով. վիրավորվել է նվազագույնը 100 մարդ:
Բողոքի նոր ալիքը ծայր առավ Հասան Դիաբի վարչապետ ընտրվելուց հետո: Չի բացառվում, որ ցուցերում առանցքային դերակատարություն ունեն Սաադ Հարիրիի կողմնակիցները :
Լիբանանում հոկտեմբերի 17-ից բողոքի ցույցեր են անցկացվում՝ երկրում տիրող տնտեսական ճգնաժամի և կոռուպցիայի դեմ, ինչի հետևանքով, Սաադ Հարիրին հրաժարական ներկայացրեց: