ԱՄՆ-ն փորձում է շեղել Իրաքի ժողովրդի խաղաղ ցույցերը
Հունվար 20, 2020 14:16 Asia/Tehran
Իրաքի խորհրդարանում «Բադր» ֆրակցիայի ղեկավարը բացահայտել է ԱՄՆ-ի դերն Իրաքում փողոցային բողոքի ցույցերի ընթացքում անկարգություններ հրահրելու գործում:
«Ալ-Մաալումա» լրատվական կայքին տված հարցազրույցում, Հոսեյն Շաքերը հավելել է.«Իրաքում որոշ խմբավորւմներ ամուր կապեր ունեն ԱՄՆ-ի հետ և երիտասարդների միջոցով փորձում են շեղել խաղաղ ցույցերը և վերսկսել անկարգությունները»:
Վերջին ամիսների ընթացքում Իրաքում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են կոռուպցիայի, հանրային ծառայությունների անմխիթար վիճակի և աշխատատեղերի բացակայության դեմ: Վերջին շաբաթների ընթացքում, ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Պիտակ