ԱՄՆ-ն փորձում է շեղել Իրաքի ժողովրդի խաղաղ ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115922-ԱՄՆ_ն_փորձում_է_շեղել_Իրաքի_ժողովրդի_խաղաղ_ցույցերը
Իրաքի խորհրդարանում «Բադր» ֆրակցիայի ղեկավարը բացահայտել է ԱՄՆ-ի դերն Իրաքում փողոցային բողոքի ցույցերի ընթացքում անկարգություններ հրահրելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2020 14:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է շեղել Իրաքի ժողովրդի խաղաղ ցույցերը

Իրաքի խորհրդարանում «Բադր» ֆրակցիայի ղեկավարը բացահայտել է ԱՄՆ-ի դերն Իրաքում փողոցային բողոքի ցույցերի ընթացքում անկարգություններ հրահրելու գործում:

«Ալ-Մաալումա» լրատվական կայքին տված հարցազրույցում, Հոսեյն Շաքերը հավելել է.«Իրաքում որոշ խմբավորւմներ ամուր կապեր ունեն ԱՄՆ-ի հետ և  երիտասարդների միջոցով փորձում են շեղել խաղաղ ցույցերը և վերսկսել անկարգությունները»:

Վերջին ամիսների ընթացքում Իրաքում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են կոռուպցիայի, հանրային ծառայությունների անմխիթար վիճակի և աշխատատեղերի բացակայության դեմ: Վերջին շաբաթների ընթացքում, ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: