Լիբանանում անկարգությունները շարունակվում են
Լիբանանի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ մայրաքաղաք Բեյրութում բողոքի ակցիաները շարունակվում են և բողոքարարները քարերով ու պայթուցիկ նյութերով հարձակվում են հանրային վայրերի վրա:
Լիբանանի հակախռովարար ուժերը չորեքշաբթի օրը բողոքարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ են կիրառել:
Մի խումբ բողոքարարներ փակել են Բեյրութ տանող ճանապարհները, իսկ մեկ այլ խումբ էլ հանրահավաք է անցկացրել Լիբանանի խորհրդարանի շենքի առջև, բողոքելով Հեսան Դիաբի կառավարության դեմ:
Լիբանանցի բողոքարարների ակցիան շարունակվել է այն դեպքում,երբ երեքշաբթի երեկոյան ձևավորվել է Հեսան Դիաբի կառավարությունը և հարգվել է ժողովրդի պահանջները, այդ թվում նախկին պաշտոնյաներին նոր կառավարության կազմում չներգրավելը:
ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Լիբանանի մի շարք ներքին հոսանքներ այդ երկրի նոր կառավարության ընդդիմադիրներից են: