Սիրիա. «Տնտեսական ահաբեկչությունը լրացնում է ֆիզիկական ահաբեկչությանը»
Հունվար 30, 2020 19:05 Asia/Tehran
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ տնտեսական ահաբեկչությունը լրացնում է ահաբեկչական խմբավորումների հակամարդկային քայլերը:
Չորեքշաբթի օրը, Սիրիայի հումանիտար վիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում, Բաշար Ալ-Ջաֆարին նշել է.«Արևմտյան երկրների կողմից Դամասկոսի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը լրացնում է ԱԽ-ի ցուցակում ներառված ահաբեկչական խմբավորումների գործողությունները»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը հստակեցրել է.«Դամասկոսը զարմացած է ,թե միջազգային կազմակերպությունների պաշտոնատարները ինչպես են կարողանում լռություն պահպանել օկուպանտ ուժերի կողմից իրականացվող քայլերի, ահաբեկչության ու ագրեսիայի, հետևանքով սիրիացների կրած ցավ ու տառապանքի նկատմամբ»:
Պիտակ