Սիրիայի բանակը և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը պատրաստում են Հալեպի ազատագրման գործողություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i11644-Սիրիայի_բանակը_և_Ռուսաստանի_ռազմատիեզերական_ուժերը_պատրաստում_են_Հալեպի_ազատագրման_գործողություն
Սիրիան և Ռուսաստանը պատրաստում են ահաբեկչական խմբավորումներից Հալեպի ազատագրման գործողություն: Այդ մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը, հաղորդում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2016 13:38 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը պատրաստում են Հալեպի ազատագրման գործողություն

Սիրիան և Ռուսաստանը պատրաստում են ահաբեկչական խմբավորումներից Հալեպի ազատագրման գործողություն: Այդ մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը, հաղորդում է РИА Новости-ն:

Այդ մասին գործակալությանը հայտնել է ռուսական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դմիտրի Սաբլինը:

Նրա խոսքերով՝ Ալ-Հալկին հայտնել է, որ ռուսական ավիացիան կօգնի սիրիական բանակի գրոհին:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Հալեպի շրջանում կենտրոնանում են գրոհայինների զգալի ուժեր՝ մոտ 1,2 հազար: Դա վկայում է այն մասին, որ ահաբեկիչները պատրաստում են կառավարական զորքերի դիրքերի հերթական գրոհի, հավելել է նա:

tert.am

10/4/2016