Աֆղանստանի արևելքում հարձակում է իրականացվել ամերիկյան ուժերի դեմ
Փետրվար 09, 2020 05:54 Asia/Tehran
Շաբաթ օրը, Աֆղանստանում ամերիկյան զորուժի հրամանատարությունը հայտարարել է, որ Նանգահար նահանգում հարձակում է տեղի ունեցել ամերիկյան զորուժի դեմ: Հարձակումն իրականացնող խմբի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել:
Հատկանշական է, որ հունվարի 27-ին, Թալիբան խմբավորումն Աֆղանստանի Ղազնի նահանգում խոցել էր ամերիկացի զորայիններին տեղափոխող ուղևորատար ինքնաթիռը:
Պենտագոնը քննադատության է արժանացել ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի պահելու համար:
Պիտակ