Աֆղանստանում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է 17 երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116786-Աֆղանստանում_ԱՄՆ_ի_օդային_հարվածների_հետևանքով_զոհվել_է_17_երեխա
Աֆղանստանի իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է անցած ամիս ԱՄՆ-ի օդային հարվածների հետևրանքով 17 երեխաների մահվան մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2020 12:17 Asia/Tehran
  • Աֆղանստանում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է 17 երեխա

Աֆղանստանի իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է անցած ամիս ԱՄՆ-ի օդային հարվածների հետևրանքով 17 երեխաների մահվան մասին:

Ըստ Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի, անցած տարվա հունվարին, ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով, զոհվել է 26 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 17 երեխա, 5 կին և 4 տղամարդ:

Զեկույցում ասվում է, որ զոհերը գրանցվել են ԱՄՆ-ի «կտրուկ աջակցության» ուժերի 4 հարձակումների հետևանքով, որ իրականացվել են Հերաթ, Ֆարահ, Լաղման, Բալխ, Կունդուզ, Բադղիս և Ուռուզան նահանգներում:

ԱՄՆ-ի օդային հարվածները Աֆղանստանում քաղաքացիական զոհերի հիմնական պատճառներից են: Այդ հարձակումները մշտապես քննադատվել են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: