Աֆղանստանում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է 17 երեխա
Փետրվար 09, 2020 12:17 Asia/Tehran
Աֆղանստանի իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է անցած ամիս ԱՄՆ-ի օդային հարվածների հետևրանքով 17 երեխաների մահվան մասին:
Ըստ Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի, անցած տարվա հունվարին, ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով, զոհվել է 26 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 17 երեխա, 5 կին և 4 տղամարդ:
Զեկույցում ասվում է, որ զոհերը գրանցվել են ԱՄՆ-ի «կտրուկ աջակցության» ուժերի 4 հարձակումների հետևանքով, որ իրականացվել են Հերաթ, Ֆարահ, Լաղման, Բալխ, Կունդուզ, Բադղիս և Ուռուզան նահանգներում:
ԱՄՆ-ի օդային հարվածները Աֆղանստանում քաղաքացիական զոհերի հիմնական պատճառներից են: Այդ հարձակումները մշտապես քննադատվել են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Պիտակ