Լիբանանում ուսանողները հանրահավաք են անցկացրել՝ դատապարտելով «դարի գործարք» նախագիծը
Լիբանանում ուսանողները հանրահավաք են անցկացրել՝ դատապարտելով «դարի գործարք» ամերիկյան նախագիծը:
Ինչպես հաղորդում է Լիբանանի Ալ-Ահդ լրատվական կայքը, այդ երկրի ուսանողները շաբաթ օրը հանրահավաք անցկացնելով Լիբանանի արևելյան Բաալբեք քաղաքի կենտրոնական հրապարակում, հակաամերիկյան ու հակասիոնիստական կարգախոսներ են վանկարկել և դատապարտել են «դարի գործարք» ամերիկա-սիոնիստական նախագիծը:
Լիբանանցիները Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և մի շարք այլ քաղաքներում, բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացրել այդ նախագծի դեմ:
Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսն Իսրայելին հանձնելը, պաղեստինցի փախստականների իրենց երկիր վերադարձն արգելելը և Պաղեստինի կատարյալ զինաթափումը, այդ չարաբաստիկ նախագծի կարևորագույն կետերն են համարվում: