ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական անձանց սպանությունը պատերազմական ոճրագործություն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116878-ԱՄՆ_ի_կողմից_քաղաքացիական_անձանց_սպանությունը_պատերազմական_ոճրագործություն_է
Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը պատերազմական ոճրագործություն է համարել ԱՄՆ-ի ավիահարձակումների հետևանքով քաղաքացիական անձանց սպանությունը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 08:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական անձանց սպանությունը պատերազմական ոճրագործություն է

Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը պատերազմական ոճրագործություն է համարել ԱՄՆ-ի ավիահարձակումների հետևանքով քաղաքացիական անձանց սպանությունը :

Երկուշաբթի օրը հաղորդագրություն տարածելով, Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել է, որ Բադղեյս և Ֆերահ քաղաքների դեմ ամերիկյան ուժերի վերջերս իրականացրած ավիահարձակումները պատերազմական ոճրագործություն են և ամերիկացի բանակայինները պետք է խուսափեն  խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելուց:

Վերջին օրերի ընթացքում, Աֆղանստանում ամերիբանակայինների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 15 խաղաղ բնակիչներ:

Ավելի վաղ, Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել էր, որ անցած հունվարին ամերիկյան ուժերի ավիահարձակումների հետևանքով զոհվել են 26 խաղաղ բնակիչներ, այդ թվում 17 երեխաներ և 5 կանայք: