ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական անձանց սպանությունը պատերազմական ոճրագործություն է
Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը պատերազմական ոճրագործություն է համարել ԱՄՆ-ի ավիահարձակումների հետևանքով քաղաքացիական անձանց սպանությունը :
Երկուշաբթի օրը հաղորդագրություն տարածելով, Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել է, որ Բադղեյս և Ֆերահ քաղաքների դեմ ամերիկյան ուժերի վերջերս իրականացրած ավիահարձակումները պատերազմական ոճրագործություն են և ամերիկացի բանակայինները պետք է խուսափեն խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելուց:
Վերջին օրերի ընթացքում, Աֆղանստանում ամերիբանակայինների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 15 խաղաղ բնակիչներ:
Ավելի վաղ, Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել էր, որ անցած հունվարին ամերիկյան ուժերի ավիահարձակումների հետևանքով զոհվել են 26 խաղաղ բնակիչներ, այդ թվում 17 երեխաներ և 5 կանայք: