Աֆղանստանում մարդասիրական առաքելությունների արդյունքում զոհվել է 2200 մարդ
Աֆղանստանի վերակառուցման հարցով գլխավոր տեսուչն (SIGAR) ասել է.«2002 թվականից այդ երկրում ընթացող վերակառուցման աշխատանքների արդյունքում, մինչ այժմ զոհվել է ավելի քան 2200 մարդ»:
Ջոն Սոպկոն հայտարարել է.«2002 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, Աֆղանստանի վերակառուցման աշխատանքների և ռազմական գործողությունների շրջանակից դուրս զոհվել է 2214 և վիրավորվել՝ 2900 մարդ»:
Աֆղանստանի վերակառուցման հատուկ գլխավոր տեսուչ՝ Ջոն Սոպկոն հավելել է.«Աֆղանստանի վերակառուցման հատուկ տեսչական հետաքննությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները մարդկային ծախսեր չի հատկացրել Աֆղանստանի վերակառուցման և կայունացման գործողությունների և հատկապես աֆղանների ու երրորդ երկրների քաղաքացիների համար»: