Սիոնիստական ռեժիմը պատժամիջոցներ է սահմանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի դեմ
Փետրվար 13, 2020 09:01 Asia/Tehran
Արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի քայլին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատժամիջոցներ է սահմանել այս կառույցի դեմ: Վերջերս ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել էր Սիոնիստական ռեժիմի ավանաշինությանն աջակցող ընկերություններից կազմված սև ցուցակը:
Ժնևում գտնվող ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը բացահայտել է 112 ընկերությունների, որոնք առևտրական հարաբերություններ ունեն Հորդանանի արևմտյան շրջանում գտնվող սիոնիստաբնակ ավանների հետ՝ դրանց ներառելով ՄԱԿ-ի սև ցուցակի մեջ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Նեթանյահուն հվաելել է.«Իսրայելը ծանր քայլեր է վերցնելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի դեմ»:
Պիտակ