Լիբանանում բողոքի ցույց է տեղի ունեցել «դարի գործարք» նախագծի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117067-Լիբանանում_բողոքի_ցույց_է_տեղի_ունեցել_դարի_գործարք_նախագծի_դեմ
«Դարի գործարք» ամերիկա-սիոնիստական նախագիծը դատապարտող ալիքը շարունակվելով, Բեյրութում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2020 14:30 Asia/Tehran
  • Լիբանանում բողոքի ցույց է տեղի ունեցել «դարի գործարք» նախագծի դեմ

«Դարի գործարք» ամերիկա-սիոնիստական նախագիծը դատապարտող ալիքը շարունակվելով, Բեյրութում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել:

Քաղաքացիների հանրահավաքում, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Բեյրութի Ալ-Համրա պողոտայում, Լիբանանում գտնվող սիրիական ազգայնմետ սոցիալիստական կուսակցության գերագույն խորհրդի անդամ Սեմահ Մեհդին ասել է.«Պաղեստինն իսլամ աշխարհի հիմնական հարցն է: Այս երկիրը որևէ մեկի սեփականությունը չէ, և ոչ ոք իրավունք չունի Պաղեստինի անգամ մեկ թիզը նվիրել կամ տիրանալ»:

Պաղեստինցի փախստականների Mar Elias ճամբարում ժողովրդական կոմիտեի անդամ Աբու Էմադ Շաթիլան ասել է.«Սիոնիստական թշնամին միայն դիմադրության միջոցով կարող է դուրս  գալ Պաղեստինից: Պաղեստինցի փախստականները պետք է վերադառնան իրենց երկիր և իրենք կառուցեն Պաղեստինյան երկիրը»: