ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ Իրաքից վերադարձվել են Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117824-ԻԼԻՊ_ի_անդամների_82_երեխաներ_Իրաքից_վերադարձվել_են_Ադրբեջան
Իրաքի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ այդ երկրից վերադարձվել են Ադրբեջան։
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Մարտ 04, 2020 18:30 Asia/Tehran
  •  ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ Իրաքից վերադարձվել են Ադրբեջան

Իրաքի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի անդամների 82 երեխաներ այդ երկրից վերադարձվել են Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Baghdad Alyoum լրատվական կայքը, Իրաքի ԱԳ նախարարության խոսնակ Ահմադ Ալ-Սահաֆը չորեքշաբթի օրն ասել է․-«Իրաքի բանտերում իրենց մայրերի մոտ գտնվող ադրբեջանցի երեխաները վերադարձվել են  իրենց երկիր»։

Ալ-Սահաֆը հստակեցրել է․-«ԻԼԻՊ-ի անդամ ադրբեջանցի կանայք այդ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու պատճառով մնալու են բանտում»։

ԻԼԻՊ-ը 2014 թվականի հունիսին որոշ արտասահմանյան երկրների ու ներքին տարրերի հովանավորությամբ մուտք գործեց Իրաք և իր վերահսկողության տակ առավ այդ երկրի տարածքի մեկ երրորդը։