Սիոնիստական ռեժիմի ավելի քան 1000 զինծառայողներ կարանտինի մեջ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117981-Սիոնիստական_ռեժիմի_ավելի_քան_1000_զինծառայողներ_կարանտինի_մեջ_են
Սիոնիստական ռեժիմի բանակը կարանտինի տակ է պահում 1040 զինծառայողների՝ կորոնավիրուսով վարակվելու մտահոգությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2020 07:02 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ավելի քան 1000 զինծառայողներ կարանտինի մեջ են

Սիոնիստական ռեժիմի բանակը կարանտինի տակ է պահում 1040 զինծառայողների՝ կորոնավիրուսով վարակվելու մտահոգությունից:

Բանակում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով,  ռեժիմի բանակի միավորված շտաբի պետը որոշում է կայացրել սահմանափակումներ կիրառել զինծառայողների նկատմամբ:

Ուրբաթ օրը, Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, զինծառայողներն իրավունք չունեն լքել բռնագրավված տարածքները, իսկ մարտ ամսին նախատեսված բանակի բոլոր գործուղումները չեղյալ են հայտարարվել:

Հետաձգվել է նաև մարտի սկզբին կայանալիք բանակի զորավարժությունը:

Զինծառայողներից բացի, սեփական բնակարաններում, կարանտինի տակ են գտնվում նաև 50-80 հազար իսրայելցիներ:

Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարության տվյալներով, կորնավիրուսով վարակված իսրայելցիների թիվը հասել է 20-ի: