Նեթանյահուի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118057-Նեթանյահուի_առաջին_դատական_նիստը_տեղի_կունենա_մարտի_17_ին
Սիոնիստական ռեժիմի դատարանը, մերժելով այդ ռեժիմի վարչապետի դատավարության գործընթացը հետաձգելու դիմումը, հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2020 14:34 Asia/Tehran
  • Նեթանյահուի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին

Սիոնիստական ռեժիմի դատարանը, մերժելով այդ ռեժիմի վարչապետի դատավարության գործընթացը հետաձգելու դիմումը, հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բռնագրավված Երուսաղեմի դատարանից պահանջել էր   45 օրով հետաձգել  կոռուպցիայի  գործով դատը։ 

Սիոնիստական «Ջերուզալեմ Փոստ» թերթի փոխանցմամբ․ «Բռնագրավված Երուսաղեմի դատարանի դատավորը երեքշաբթի օրը մերժել է դատը հետաձգելու Նեթանյահուի դիմումը և հայտարարել, որ առաջին լսումները տեղի կունենան առաջիկա երեքշաբթի օրը»։ 

Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ֆինանսական ու պետական կոռուպցիայի կապակցությամբ երեք գործ է հարուցել Բենիամին Նեթանյահուի դեմ։ Վերջին երկու տարվա ընթացքում հարցաքննվել են կառավարության նախկին նախարարներն  ու նրանց տեղակալները։