Բռնագրավված Պաղեստինում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Մարտ 15, 2020 09:09 Asia/Tehran
Բռնագրավված Պաղեստինում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 195-ի: Սիոնիստական ռեժիմի վարչապետը հրահանգել է կիրակի օրվանից փակել հանրային կենտրոնները:
Պաղեստինյան Մաա կայքի տեղեկացմամբ, կառավարությունը բժշկական սարքավորումների պակաս ունի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և ներկայումս ՄՈՍԱԴ լրտեսական գործակալություն մյուս անվտանգության կառույցների հետ միասին համագործակցում է հարցը լուծելու ուղղությամբ:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի արտգործնախարար Իսրայիլ Կացը զգուշացրել էր, որ կորոնավիրուսը տարածվում է Իսրայելում և Թել Ավիվը չի կարող վերահսկել այն:
Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ հավանաբար բռնագրավված տարածքների բնակչության 60-70 տոկոսը վարակվելու է նոր վիրուսով:
Պիտակ