Իրաքը ՄԱԿ-ի ԱԽ-ում հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
Իրաքը ՄԱԿ-ի Ախ-ում հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Իրաքի բանակի զորակայնները ռմբակոծելու համար:
Ուրբաթ առավոտյան ԱՄՆ-ի կործանիչները Սալահեդդին, Բաբել, Բասրա և Քերբելա նահանգներում ռմբակոծել են «Ալ-ՀԱշդ Ալ-Շաաբի» աշխարհազորային կազմակերպության բազաները:
Այս հարձակումների ընթացքում Իրաքի անվտանգության ուժերից զոհվել է 3 և վիրավորվել՝ 7 մարդ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրաքի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը ՄԱԿ-ին հղած նամակում պաշտոնապես բողոքել է վերջերս ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների, այդ թվում՝ Քարբելայի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման դեմ:
Իրաքի տարբեր շրջանների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Իրաքի 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները վավերացրել են այս երկրից ԱՄՆ-ի զորուժի դուրսբերման նախագիծը: