Human Rights Watch-ը քննադատել է Սաուդյան Արաբիաւմ իրականացվող ձերբակալությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118346-human_rights_watch_ը_քննադատել_է_Սաուդյան_Արաբիաւմ_իրականացվող_ձերբակալությունները
Կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում դատապարտել է Սաուդյան Արաբիայում իրականացվող մասսայական ձերբակալությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 18, 2020 08:48 Asia/Tehran
  • Human Rights Watch-ը քննադատել է Սաուդյան Արաբիաւմ իրականացվող ձերբակալությունները

Կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում դատապարտել է Սաուդյան Արաբիայում իրականացվող մասսայական ձերբակալությունները:

Երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, Human Rights Watch-ը գրել է. «Կազմակերպությունը մտաողություն է հայտնում Սաուդյան Արաբիայում իրականացվող մասսայական ձրբակալությունների կապակցությամբ, որոնց հետևանքով, այդ երկրի պաշտոնյաներից 298 հոգի հայտնվել են անազատության մեջ»:

Կազմակերպությունը Ռիադի իշխանություններին կոչ է արել անհապաղ հրապարակել ձերբակալվածներին ուղղված մեղադրանքները ու նրանց կալանավորելու պատճառները:

Հայտարարության մեջ ասված է. «Կոռոպցիայի դեմ պայքարը չպետք է պատրվակ դառնա օրենսդրության ու մարդու իրավունքների խախտման համար»:

Կիրակի օրը, սաուդական ԶԼՄ-նեը հաղորդել էին, որ կոռուպցիայի մեղադրանքով, այդ երկրում ձերբակալվել է 298 պաշտոնյա, այդ թվում՝ բանակի ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ: