Human Rights Watch-ը քննադատել է Սաուդյան Արաբիաւմ իրականացվող ձերբակալությունները
Կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում դատապարտել է Սաուդյան Արաբիայում իրականացվող մասսայական ձերբակալությունները:
Երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, Human Rights Watch-ը գրել է. «Կազմակերպությունը մտաողություն է հայտնում Սաուդյան Արաբիայում իրականացվող մասսայական ձրբակալությունների կապակցությամբ, որոնց հետևանքով, այդ երկրի պաշտոնյաներից 298 հոգի հայտնվել են անազատության մեջ»:
Կազմակերպությունը Ռիադի իշխանություններին կոչ է արել անհապաղ հրապարակել ձերբակալվածներին ուղղված մեղադրանքները ու նրանց կալանավորելու պատճառները:
Հայտարարության մեջ ասված է. «Կոռոպցիայի դեմ պայքարը չպետք է պատրվակ դառնա օրենսդրության ու մարդու իրավունքների խախտման համար»:
Կիրակի օրը, սաուդական ԶԼՄ-նեը հաղորդել էին, որ կոռուպցիայի մեղադրանքով, այդ երկրում ձերբակալվել է 298 պաշտոնյա, այդ թվում՝ բանակի ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ: