Սիրիացիները վերադառնում են իրենց բնակավայրեր
Շուրջ 1,7 միլիոն Սիրիայի քաղաքացիներ վերադարձել են իրենց շրջաններ ենթակառուցվածքի վերականգնումից հետո: Ռիա նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետը:
Ումր Գալավանջին նշել է, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիներին իրենց հայրենի քաղաքները վերադարձնելու համար՝ այնտեղ բանակի կողմից անվտանգություն հաստատելուց հետո:
«Կառավարոությունը շարունակում է հետևել ժամանակավոր բնակության ավելի քան 500 կենտրոններին և ապահովում դրանց հիմնական կարիքները: Բացի այդ կառավարության ֆինանսավորմամբ նոր նախագծեր են սկսվում Դամասկոսում և Հոմսում բնակության կենտրոններ ստեղծելու համար, որոնցից յուրաքանչյուրում 2 հազարական բնակարան կլինի»,- ասել է նա:
Սիրիայում 2011 թվականի մարտից սկսվել է զինված հակամարտություն, որին, ՄԱԿ-ի տվյալներով, զոհ է գնացել ավելի քան 220 հազար մարդ: