Մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանում սպանվել են ավելի քան 100 քաղաքացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118645-Մեկ_ամսվա_ընթացքում_Աֆղանստանում_սպանվել_են_ավելի_քան_100_քաղաքացիներ
ՄԱԿ-ի գրասենյակը (UNAMA) հայտարարել է, որ անցած ամիս, բռնությունների և բախումների հետևանքով, Աֆղանստանում զոհվել է ավելի քան 100 քաղաքացիական անձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2020 15:01 Asia/Tehran
  • Մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանում  սպանվել են ավելի քան 100 քաղաքացիներ

ՄԱԿ-ի գրասենյակը (UNAMA) հայտարարել է, որ անցած ամիս, բռնությունների և բախումների հետևանքով, Աֆղանստանում զոհվել է ավելի քան 100 քաղաքացիական անձ:

Հինգծաբթի օրը, Աֆղանստանում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակը (UNAMA), անդրադառնալով վերջին 25 օերերի ընթացքում ահաբեկչական հարձակումների հետևանքով Աֆղանստանում քաղաքացիական անձանց զոհերի ավելացմանը,  բոլոր կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել հրադադարի հաստատման և քաղաքական կայուն  համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ: 

UNAMA-ն ընդգծել է, որ  հակամարտություններից քաղաքացիներին  պաշտպանելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն միջոցը Աֆղանստանում հակամարտությունն ամբողջությամբ դադարեցնելն է:

Չնայած Կատարի Դոհա քաղաքում ԱՄՆ-ի և Թալիբան խմբի ներկայացուցիչների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, խմբավորումը երկրի տարբեր շրջաններում շարունակում է  հարձակումները Աֆղանստանի  զորքերի վրա: