Սիրիան Թուրքիայից պահանջել է վերջ տալ այդ երկրի դեմ իրականացվող ագրեսիային
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ ղեկավարին հղած նամակներում, Սիրիան կոչ է արել Թուրքիայից պահանջել վերջ տալ այդ երկրում իրականցվող ագրեսիային և մասնավորապես՝ Ալ Հասակա նահանգի ջրամատակարարման դադարեցմանը:
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ թուրքական բանակը և նրա դաշնակից օկուպանտ ուժերն արդեն երրորդ անընդմեջ օրը, դադարեցրել էն Ալ Հասակա նահանգի ջրամաակարարումը:
Նամակում նշված է, որ ջրամատակարարման դադարեցումը սպառնում է նահանգի բնակիչների կյանքին, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և ԱԽ ղեկավարից պահանել է դատապարտել թուրքական բանակի հանցավոր գործողությունները և Անկարայից պահանջել վերջ տալ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, այդ երկրի տարածքի գրավմանն ու ահաբեկչական խմբերին ցուցաբերվող հովանավորությանը: