Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ճգնաժամից օգտվում է՝ ընդդիմադիրներին ձերբակալելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118857-Սաուդյան_Արաբիան_կորոնավիրուսի_ճգնաժամից_օգտվում_է_ընդդիմադիրներին_ձերբակալելու_համար
Սադույան Արաբիայի իշխանություններն օգտվելով կորոնավիրուսի տարածումից, դրա դեմ պայքարի պատրվակով, ձերբակալում են ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 01, 2020 14:15 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ճգնաժամից օգտվում է՝ ընդդիմադիրներին ձերբակալելու համար

Սադույան Արաբիայի իշխանություններն օգտվելով կորոնավիրուսի տարածումից, դրա դեմ պայքարի պատրվակով, ձերբակալում են ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին:

 Սոցիալական ցանցերից մեկում բացված «Գաղափարական բանտարկյալներ» էջը, քննադաելով կորոնավիրուսի պանեդմիայի պայմաններում Սաուդյան իշխանությունների կողմից ընդդիմադիրների ձերբակալությունները, գրել է, որ ձերբակալվածների թվում կան մեծ թվով լրագրողներ ու ակտիվիստներ:

Աշխարհի միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն հայտնելով ձերբակալվածների շրջանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը, հատկապես թագաժառանգ  Մուհամմադ բեն Սալմանի իշխանության գալուց հետո, ճնշում է գործադրում գրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, երկրի անվտանգության դեմ գործողություններ ձեռնարկելու  պատրվակով, ձերբակալել ու մահվան է դատապարտել է տասնյակ հոգևորականների,  գրողների, բանաստեղծների և քաղաքացիական ու կրոնական ակտիվիստների: