Քուվեյթը վերսկսում է Իրանից սննդի ներկրումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119027-Քուվեյթը_վերսկսում_է_Իրանից_սննդի_ներկրումը
Քուվեյթի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ վերսկսում է Իրանից սննդի ներկրումը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի բռնկումից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2020 06:47 Asia/Tehran
  • Քուվեյթը վերսկսում է Իրանից սննդի ներկրումը

Քուվեյթի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ վերսկսում է Իրանից սննդի ներկրումը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի բռնկումից հետո:

Քուվեյթի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Աբդուլլահ ալ-Աֆասին հայտարարել է, որ Իրանից սննդամթերք ներկրելու մասին երկրի որոշումը կայացվել է  շուկայում անհրաժեշտ ապրանքների և սննդի առկայությունն ապահովելու շրջանակներում:

Քուվեյթի շուկաներում վերջին օրերին առկա է որոշ ապրանքների և սննդամթերքի  պակաս, և գրանցվել է գնաճ:

Ավելի վաղ, կորոնավիրուսի բռնկումից հետո, այդ երկիրը դադարեցրել էր Իրանից ցանկացած գյուղմթերքի ներմուծումը: