Սիոնիստական ռեժիմի քաղաքական գործիչները սրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները
Սիոնիստական ռեժիմի հարցերով փորձագետ Մողադդաս Հասանին հնշել է, որ այդ ռեժիմի քաղաքական գործիչները փորձում նեն խորացնել Հաստանի ու Ադրբաեջանի միջև առկա տարաձայնությունները:
Shafaqna լրատվական գործակալության հաղորդման համաձայն, քաղաքական փաձագետն անդրադառնալով Սիոնսիտական ռեժիմի քաղաքականության մեջ Երևանի ու Բաքվի դերերին, ասել է. «Սիոնիստական ռեժիմի վարած երկակի ու կեղծ քաղաքականության փայլուն օրինակ է Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Բլոսկովը, որ Քնեսետի ազդեցիկ անդամներից է և ներկայացնում է Լիքուդ կուսակցությունը»:
«Տիկին Բլոսկովը կարևոր դերակատարություն ունի Հարավային Կովկասում Իսրայելի վարած նոր ռազմավարության մեջ: Նա հայերի ցեղասպանության հարցը Պաղեստինի բռնագրավված տարածքներում բարձրացնողներից է և անկասկած մասնակցելու է Քնեսեթի 23-րդ գումարման ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը առաջարկող պատգամավորների թվում». ասել է Մողադդասը::
Նա հավելել է, որ տիկին Պլոսկովը պառակտիչ հայտարարություններ է արել Ադրբեջանի հիմնախնդիրների ու շահերի վերաբերյալ:
Մողադդասի խոսքերով. «Հայերը չպետք է մտածեն, որ տիկին Թալի Բլոսկովը անկեղծորեն սպասարկում է Հայաստանի շահերը, որովհետև նա նույն մարդն է, ով, Արադի քաղաքապետ եղած ժամանակ, տարվա մի օր նշանակեց որպես Ադրբեջանի օր և միջոցառումներ անցկացրեց ՝ ներկայացնելով ադրբեջանական մշակույթը: Նա գործում է միայն ու միայն Իսրայելի շահերի պահպանման ուղղությամբ: Սովորաբար որևէ սիոնսիտ երբեք նվիրվածություն չի դրևսորում մեկ ուրիշ ազգի նկատմամբ և այս դեպքում կեղծիքն ակնհայտ է»:
Հատկանշական է, որ Իսրայելը համարվում է Բաքվին զենքի հիմնական մատակարը և միևնույն ժանմանակ փորձում է բարելավել իր հարաբերությունները Երևանի հետ: