Բենի Գանցը ժամանակ է պահանջել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119266-Բենի_Գանցը_ժամանակ_է_պահանջել_կոալիցիոն_կառավարություն_ձևավորելու_համար
Սիոնիստական ռեժիմի «Կապույտ և սպիտակ» կուսակցության նախագահ Բենի Գանցը ժամանակ է պահանջել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 07:55 Asia/Tehran
  • Բենի Գանցը  ժամանակ է պահանջել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար

Սիոնիստական ռեժիմի «Կապույտ և սպիտակ» կուսակցության նախագահ Բենի Գանցը ժամանակ է պահանջել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բենի Գանցը Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինից երկշաբաթյա ժամկետ է պահանջել Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար:

Անցած մեկ տարվա ընթացքում երեք շրջան կայացած ընտրություններում Բենի Գանցը Նեթանյահուի գլխավոր մրցակիցն էր: Անցած մարտին նրան հանձնարարվեց կառավարություն ձևավորել: Երկուշաբթի օրն ավարտվում է Գանցին տրված ժամկետը, սակայն նա դեռևս չի հաջողել նոր կառավարություն կազմել:

Հարկ է նշել, որ երբ անցած շաբաթ գրեթե ավարտվել էին կառավարության կազմավորման հարցով Բենիամին Նեթանյահուի հետ տարաձայնությունները վերացնելու թեմայով բանակցությունները,վերջինիս հակառակության պատճառով միասնական կառավարությունը չձևավորվեց :

Տեղյակ աղբյուրների հաղորդման համաձայն, Նեթանյահուի կոռուպցիոն գործի հարցով դատավորների միջև անհամաձայնությունների պատճառով, սրվել է «Լիքուդ» և  «Կապույտ և սպիտակ» կուսակցությունների միջև տարաձայնությունը: