Մոսադը խոստովանել է, որ գողանում է դիմակներ և բժշկական սարքավորումներ
Մոսադի հետ կապված մի աղբյուր հայտարարել է, որ Իսրայելում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, կազմակերպությունը գողանում է բժշկական դիմակներ և սարքավորումներ:
Արաբական 21 լրատվական ցանցը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսադի տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը, Սիոնիստական ռեժիմի արբանյակային ալիքներից մեկին տված հարցազրույցում, խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհների մասին, ասել է. «Քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացել է պաշտպանիչ դիմակների պակաս ու երկրները հրաժարվում են դիմակ վաճառել, Մոսադը դրանք գողանում է»:
Այս կապակցությամբ New York Times- ը մի հոդվածում գրել է, որ Մոսադի բարձրաստիճան սպաները նույնպես տարբեր երկրներից գողանում են բժշկական սարքավորումներ ու պարագաներ:
Ըստ New York Times- ի, Մոսադն անգամ հիմնել է խոշոր կենտրոն, որը զբաղվում է բժշկական սարքավորումների ձեռքբերմամբ:
Իսրայելի կառավարությունը Մոսադից պահանջել է կորոնավիրուսի դիմ պայքարի համար ձեռք բերել ավելի քան 130 միլիոն բժշկական պարագաներ և դեղամիջոցներ: