Իսրայելցիները հոգնել են քաղաքական խաղերից
Օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ, կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ բողոքելով կառավարության ձևավորման ընթացքի ձգձման և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կրած վնասների դեմ:
Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են,ո ր Թել Ավիվի մի քանի հրապարակներում հավաքվել են տասնյակ հազարավոր բողոքարարներ:
Հաղորդումների համաձայն, ցուցարարներն իշխանություններին կոչ են արել վերացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառված սահմանափակումները և ֆինանսական աջակցություն տրամադրել ստեղծված իրավիճակից տուժած քաղաքացիներին:
Սիոնիստական ռեժիմն ավելի քան մեկ տարի կանգնած է կառավարության ձևավորման խնդրի առաջ: Այս նպատակով անցկացված խորհրդարանական երեք ընտրությւնները նույնպես որևէ արդյունք չեն ունեցել, իսկ կորոնավիրուսի պանդեմիան ավելի է բարդացրել իրավիճակը: