«Լռության օր»՝ Սիրիայում
Սիրիայում Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) ընտրություններից մեկ օր առաջ «լռության օր» է հայտարարված։ Այս մասին հայտարարել է Ընտրական հանձնաժողովի նախագահ Հաշիմ Ալ-Շաարը։ Ցանկացած քարոզչական գործունեություն երկրում այսօր արգելված է՝ հայտնում է TASS գործակալությունը։
Ալ-Շաարը հաստատել է, որ ժողովրդական կամարտահայտման ընթացակարգի անցկացմանն ուղղված բոլոր նախապատրաստություններն ավարտվել են։ Վաղը մայրաքաղաքում և այլ քաղաքներում կգործեն ավելի քան 7000 ընտրատեղամասեր։
Ընտրությունները կկայանան բազմակուսակցական հիմունքով՝ համապատասխան Սահմանադրության, որը հաստատվել էր 2012-ի փետրվարին անցկացված հանրաքվեով։ Ժողովրդական խորհուրդը կազմված է 250 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։
armradio.am
12/4/2016