Սիրիայի ՀՕՊ համակարգերը ետ են մղել հարձակումները Դամասկոսի երկնքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119869-Սիրիայի_ՀՕՊ_համակարգերը_ետ_են_մղել_հարձակումները_Դամասկոսի_երկնքում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հրաձգությունն իրականացվել է երկնքում՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հատվածում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 27, 2020 09:02 Asia/Tehran

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հրաձգությունն իրականացվել է երկնքում՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հատվածում:

Վերջին տվյալներով, հարձակումը «իսրայելական ագրեսիա էր, որը կատարվել է Լիբանանի օդային տարածքից»: Սիրիական ՀՕՊ համակարգերին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար կրակ են բացում օբյեկտների ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ չեն ցանկանում, որպեսզի թշնամու ձեռքում ժամանակակից սպառազինություն հայտնվի: Առաջին հերթին խոսքը «Հզբոլլահ» լիբանանյան շարժման մասին է, որը տարածաշրջանում աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու ղեկավարվում է Թեհրանի կողմից:

Սիրիայի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, երկու պետության ստեղծման օրվանից նրանք պատերազմի մեջ են: Մասնավորապես, երկու պետությունն էլ հակամարտության մեջ են Գոլանյան բարձրունքների կարգավիճակի հարցի շուրջ:

https://armenpress.am/arm/news/1013504.html