Սիրիան դատապարտել է պաղեստինյան հողերը բռնակցելու Սիոնիստական ​​ռեժիմի որոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120102-Սիրիան_դատապարտել_է_պաղեստինյան_հողերը_բռնակցելու_Սիոնիստական_ռեժիմի_որոշումը
Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների որոշումը` Արևմտյան ափի տարածքներն օկուպացված տարածքներին կցելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 14:44 Asia/Tehran
  • Սիրիան դատապարտել է պաղեստինյան հողերը բռնակցելու Սիոնիստական ​​ռեժիմի որոշումը

Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների որոշումը` Արևմտյան ափի տարածքներն օկուպացված տարածքներին կցելու վերաբերյալ:

Կիրակի օրը, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Արևմտյան ափի տարածքները բռնագրավված տարածքներին կցելու Սիոնիստական ռեժիմի որոշումը ռեժիմի ագրեսիայի,  միջազգային նորմերի, ինչպես նաև բանաձևերի, ադյ թվում՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ բանաձևի խախտման շարունակությունն է:

Նախարարությունը նշել է, որ տարածաշրջանի երկրների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան ԱՄՆ-ի աջակցության արդյունքն է և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումը  կանխելու ուղղությամբ, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգությանը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Կապույտ-սպիտակ» կոալիցիային առաջնորդ Բեննի Գանցը, վերջերս համաձայնագիր են ստորագրել կոալիցիոն կաբինետ կազմելու մասին, և հայտարարել, որ հուլիս ամսից կիրականացվի Արևմտյան ափի տարածքների կցումը բռնագրավված տարածքներին: