Սիրիա. ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտել են սիրիացի փախստականների վերադարձին
Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի անմարդկային և անօրինական պատժամիջոցների կիրառումը դժվարացնում է սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկիր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Շաբաթ օրը, «Ալ-Վաթան» օրաթերթին տված հարցազրույցում, Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանն ասել է, որ կորոնավիրուսի բռնկումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, այդ թվում ՝ սահմանների փակման և թռիչքների սահմանափակման պատճառով:
Նա հավելել է. «ԱՄՆ կառավարությունը թույլ չի տալիս Սիրիայի քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր»:
10 տարի առաջ Սիրիայի դեմ իրականացված հարձակումից հետո, ԱՄՆ-ը տասնյակ պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի կառավարության և քաղաքական գործիչների նկատմամբ: Այս պատժամիջոցները սիրիացիների համար խնդիրներ են առաջացրել նավթամթերքի, բժշկական սարքավորումների և առաջին անհըրաժեշտության ապրանքների ձեռքբերման հարցում: