Պաղեստինցի փախստականների խոշորագույն ճամբարն անցել է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12103-Պաղեստինցի_փախստականների_խոշորագույն_ճամբարն_անցել_է_ԴԱԻՇ_ի_վերահսկողության_տակ
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերահսկողություն են սահմանել Դամասկոսի արևելյան արվարձանում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարի մեծ մասի նկատմամբ՝ հայտնում է NEWSru.co.il-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2016 09:01 Asia/Tehran
  • Պաղեստինցի փախստականների խոշորագույն ճամբարն անցել է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերահսկողություն են սահմանել Դամասկոսի արևելյան արվարձանում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարի մեծ մասի նկատմամբ՝ հայտնում է NEWSru.co.il-ը։

Դամասկոսում Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչ Անվար Աբդ Ալ-Հադին հայտնել է, որ մինչ այդ ճամբարը վերահսկվել է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» կողմից, սակայն վերջին շրջանում «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» շատ գրոհայիններ անցել են ԴԱԻՇ-ի կողմը։

Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից առաջ՝ 2011 թվականի մարտի դրությամբ, ճամբարի տարածքում ապրել է 112 հազար պաղեստինցի, և այն համարվել է պաղեստինցի փախստականների խոշորագույն ճամբարը։

Մարդասիրական կազմակերպությունների տվյալներով՝ 2015-ի ապրիլին ճամբարի բնակչությունը կրճատվել է մինչև 18 հազար։ Այդ ժամանակ դիտվել է փախստականների զանգվածային արտագաղթ, ինչը կանգնեցրել են ԴԱԻՇ-ի գրոհայինները։ 2016-ի ապրիլի դրությամբ ճամբարի բնակիչների թվի մասին նոր տվյալներ չկան։