Պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի վերականգնման միակ ելքը դիմադրությունն է
Իրավական ու միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Պաղեստինի ժողովուրդն իր ինքնորոշման անվիճելի իրավունքի վերականգնման համար, դիմադրությունից բացի ուրիշ ելք չունի»:
Չորեքշաբթի օրը, տեսակոնֆերանսի ձևաչափով ԱԳ նախարարնեորի մակարդակով կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստում, Մոհսեն Բահարվանդն ընդգծել է Սիոնիստների նկատմամբ որդեգրված բանակցային ու հանդուրժողականության քաղաքականության անարդյունավետությունը:
Բահարվանդը հավելել է. «Այժմ երբ ապացուցվել են Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության չար մտադրություններն ու Սիոնիստական ռեժիմի խարդախություններն իսլամ աշխարհը զգում է իրական ու արդյունավետ քաղաքականության գործադրման կարիքը»:
Անդրադառնալով Պաղեստինի հակամարտության կարգավորման լուծման համար Իրանի ներկայացրած տարբերակին, նա հստակեցրել է.«ԻԻՀ-ն բազմիցս ներկայացրել է անկախ կրոնից ու քաղաքական անցյալից աշխարհի բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվեի անցկացման նախագիծը»: