Սաուդյան Արաբիան մտադիր է «հրաժարվել» նավթից
Հունվար 26, 2016 12:03 Asia/Tehran
Սաուդյան Արաբիան տնտեսության զարգացման ընդարձակ պլան է ներկայացրել, որն ուղղված է նավթից և նավթի համաշխարհային գներից թագավորության կախվածության հնարավորինս նվազեցմանը, հայտնում է Reuters-ը:
Իշխանությունները մտադիր են զարգացնել տնտեսության այլ ճյուղեր` մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և տուրիզմը: Նրանք նաև մտադիր են ազատականացնել շուկան արտասահմացի ներդրողներին գրավելու համար:
Նավթի համաշխարհային գների անկման հետ կապված Սաուդյան Արաբիան բախվել է բյուջեի մեծամասշտաբ պակասորդի հետ (100 միլիարդ դոլար), ինչն անվանել են «տասնամյակի ընթացքում թագավորության համար խոշորագույն տնտեսական մարտահրավեր»:
armedia.am
26/1/2016
Պիտակ