Սաուդյան Արաբիան մտադիր է «հրաժարվել» նավթից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1216-Սաուդյան_Արաբիան_մտադիր_է_հրաժարվել_նավթից
Սաուդյան Արաբիան տնտեսության զարգացման ընդարձակ պլան է ներկայացրել, որն ուղղված է նավթից և նավթի համաշխարհային գներից թագավորության կախվածության հնարավորինս նվազեցմանը, հայտնում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2016 12:03 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան մտադիր է «հրաժարվել» նավթից

Սաուդյան Արաբիան տնտեսության զարգացման ընդարձակ պլան է ներկայացրել, որն ուղղված է նավթից և նավթի համաշխարհային գներից թագավորության կախվածության հնարավորինս նվազեցմանը, հայտնում է Reuters-ը:

Իշխանությունները մտադիր են զարգացնել տնտեսության այլ ճյուղեր` մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և տուրիզմը: Նրանք նաև մտադիր են ազատականացնել շուկան արտասահմացի ներդրողներին գրավելու համար:

Նավթի համաշխարհային գների անկման հետ կապված Սաուդյան Արաբիան բախվել է բյուջեի մեծամասշտաբ պակասորդի հետ (100 միլիարդ դոլար), ինչն անվանել են «տասնամյակի ընթացքում թագավորության համար խոշորագույն տնտեսական մարտահրավեր»:

armedia.am

26/1/2016